Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հայկական կողմը դիվերսիոն գործողություն չի իրականացրել


Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա տվյալ անձը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից», - հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությունը, հաղորդել էին երեկ ուշ երեկոյան ենթադրյալ «թշնամական հետախուզական դիվերսիոն խմբի» չեզոքացման, այդ խմբի կրած «մեծ կորուստների» ու Արսեն Բաղդասարյանի՝ գերության մեջ հայտնվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG