Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով, թե Հայաստանը գազի դիմաց «ՀայՌուսգազարդ»-ին իրականում պարտք է եղել 300 միլիոն դոլար, դեռ մի բան էլ ավելին:
Այս պարտքերը կուտակվել են 2011 թվականից սկսած, երբ գազը թանկացել է, իսկ Հայաստանը շարունակել է սահմանին վճարել 189 դոլար: Նախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ երկարատև բանակցությունների արդյունքում որոշվել է, որ պարտքի կեսը՝ 150 միլիոնը, Հայաստանը կմարի «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը տալու միջոցով, իսկ մյուս 150 միլիոնը կմարի ռուսական կողմը:
«[Պարտքը կուտակվել է] 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև էսօր, և բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ մոտավորապես 300 միլիոն դոլար պարտքի կեսը մենք ենք վճարում, կեսը՝ իրենք, իսկ այսօրվանից մինչև 2018 թվականը՝ այն բեռը, որ պետք է առաջանար ՀՀ սպառողների վրա, որը մոտավորապես 1000 խմ-ի կտրվածքով կազմում է 80 դոլար, ռուսական կողմը ուղղակի ազատում է մեզ այդ մաքսատուրքից»,- ասաց նախարարը։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ էին Հայաստանի իշխանությունները թաքցնում, որ 300 միլիոն դոլարից ավելի պարտք ունեն Ռուսաստանին, Մովսիսյանը պատասխանեց՝ երբեք չեն թաքցրել.- «Բանակցային պրոցեսը էր ընթանում, միշտ ասել ենք՝ գալու է պահը, որ հայտարարելու ենք։ Էդ 300 միլիոնը բանակցությունների արդյունքում է, կարող էր շատ ավելի մեծ լինել»,- ասաց նախարարը՝ հրաժարվելով պարզաբանել, թե ինչու կարող էր հայկական կողմի պարտքը ավելի մեծ լինել։
Թե ինչի դիմաց է ռուսական կողմը համաձայնել Հայաստանի փոխարեն մարել 150 միլիոն դոլարի պարտքը, էներգետիկայի նախարարը հրաժարվեց պարզաբանել՝ ասելով, թե բանակցային ողջ պրոցեսը չի կարող ներկայացնել: Մեր հարցին, թե գուցե ուրիշ բա՞ն են խոստացել այդ 150 միլիոն դոլարի դիմաց, նախարարն պատասխանեց՝ «ուրիշ բան չունենք խոստանալու»։
Չնայած իշխանությունների այն պնդումների, թե բանակցությունների արդյունքում Հայաստանին հաջողվել է սահմանի վրա գազի գինը պահել անփոփոխ, հազար քառակուսի խորհանարդ դիմաց վճարելով 189 դոլար, իրականում սպառողներին գազը հասնում է մոտ 400 դոլարով, այսինքն կրկնակի թանկ: Արմեն Մովսիսյանը փորձեց բացատրել գնագոյացման մեխանիզմը՝ ասելով, թե գազը ստանում ենք բարձր ճնշման տակ, մինչդեռ այն պետք է իջեցնել և հասցնել սպառողին, իսկ դա ենթադրում է, որ «ՀայՌուսգազարդ»-ը պետք է ծախսեր կատարի:
«Սակագինը ձևավորվում է հետևյալ կերպ. սահմանի վրա գազի գին, գումարած այդ աշխատանքը, այդ մարժան, որն ունի «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, գումարած ավելացված արժեքի հարկը»,- ասաց Մովսիսյանը։
Պատասխանելով մեր այն հարցին թե ինչո՞ւ այդ դեպքում նման ծախսերից խուսափելու համար գազ չի ներկրվում Իրանից, հատկապես, որ Իրանը համաձայն է միջազգային գներին համապատասխան գազ մատակարարել Հայաստանին, էներգետիկայի նախարարն ասաց, որ եթե ռուսական գազը սահմանին 189 դոլար է, ապա իրանական գազը 400 դոլար է, այսինքն կրկնակի թանկ է:
Այս շաբաթ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Հայաստանին գազը վաճառելու են Ռուսաստանի ներքին գներով: Արմեն Մովսիսյանը փորձեց բացատրել նաև Պուտինի այս հայտարարության իմաստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի գազի ներքին գները շատ ավելի ցածր են, քանի 189 դոլարը:
«Ռուսաստանի նախագահի ասածը հետևյալն է. Հայաստանի համար այսուհետ կկիրառվի Ռուսաստանի ներքին գները, գումարած ճանապարհածախսը, որ գալիս-հասնում է մինչև Հայաստանի սահման։ Դա ենթադրում է տեղափոխում Վրաստանի տարածքով, ընդ որում մենք վրացիներին վճարում ենք 10 տոկոս մեր ներկրած գազից այդ 220 կմ-անոց հատվածը տեղափոխելու համար։ Եվ դա նշանակում է մոտ 2500 կմ Ռուսաստանի տարածքում տեղափոխել այդ գազը, որպեսզի գա, հասնի Հայաստան։ Այսինքն գազի սկզբնական գինը մոտավորապես այն նույն գինն է, ինչ Ռուսաստանում միջին գներն են։ Բնականաբար, այդքան ճանապարհը պետք է տեղափոխել, հասցնել Հայաստան»,- ասաց Մովսիսյանը։
Էներգետիկայի նախարարը այսօր հերքեց տարածված այն տեղեկությունները, թե Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ռուսներին վաճառել նաև Որոտանի կասկադը:
«Ռուսական կողմի հետ այս պահին որևէ բանակցություն չկա»,- ասաց նա։