Սերժ Սարգսյանի թեկնածուն Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում զինդատախազ Գևորգ Կոստանյանն է:
Առաջիկա քառօրյայում խորհրդարանը կքննարկի զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում և փակ գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի այդ կապակցությամբ:
Գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ նախագահի ներկայացմամբ և խորհրդարանի կողմից: Հաշվի առնելով, որ իշխող ՀՀԿ-ն առանց իր կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի էլ մեծամասնություն ունի խորհրդարանում, ենթադրվում է, որ նախագահի ներկայացրած թեկնածուն հաստատման առումով խնդիր չի ունենա:
Չնայած ՀՀԿ-ի` 69 պատգամավոր ունեցող խորհրդարանական խմբակցությունում Կոստանյանի թեկնածության հարցը չի քննարկվել, բայց խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումը պարզ է, ՀՀԿ-ն կողմ է Կոստանյանի թեկնածությանը, քանի որ այն ներկայացրել է իրենց կուսակցության առաջնորդը:
«Այս նոր ժամանակահատվածում մեզ պետք են մի փոքր ավելի մասնագիտական առումով նոր մտածելակերպի տեր մարդիկ, որոնք այն բարեփոխումները` թե’ դատաիրավական համակարգի, թե’ դատախազական համակարգի, ավելի արագ, ավելի դինամիկ կարողանան կատարել: Եվ պարոն Կոստանյանը, կարծում եմ, կարող է լինել նաև այդ փոփոխությունների հիմնական կրողներից մեկը», - հավելեց Սահակյանը:
Ազգային ժողովում ներկայացված ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից միայն Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») իր կարծիքը հայտնեց Կոստանյանի թեկնածության վերաբերյալ:
«Կոստանյանն այն անձը չէ, որ կարող է լինել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ:
Վերջերս իր կողմից արված հայտարարությունները` կապված Բուդաղյանների գործի հետ, հատկապես հիմնավորում են իմ կարծիքը: Դեռ նախաքննությունը չավարտված, դեռ փորձաքննությունների նախնական փուլում, երբ փորձաքննության տվյալները պարզ չեն, նա արեց կողմնակալ հայտարարություն` ի նպաստ հանցագործների, ի նպաստ պարոն Լիսկայի և նրա որդու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավորը:
Գլխավոր դատախազի թեկնածուն ցանկություն է հայտնել վաղը և երկուշաբթի օրը հանդիպել խորհրդարանական խմբակցությունների հետ:
Ոչ իշխանական մյուս խմբակցությունները նախընտրեցին այդ հետո կոնկրետացնել ներկայացված թեկնածության վերաբերյալ իրենց դիրքորոշումը:
35-ամյա Գևորգ Կոստանյանը պետական համակարգում աշխատելու բավականին հարուստ փորձ ունի. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, Սերժ Սարգսյանի օրոք եղել է նրա օգնականը, ղեկավարալ է կոռուպցիայի դեմ մոնիտորինգի հանձնաժողովը, որի գրանցած արդյունքների մասին հասարակությանը շատ բան հայտնի չէ: 2004 թվականից Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Հայաստանի զինդատախազն է արդեն երկուևկես տարի:
Կոստանյանը, սակայն, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց բանակում գրանցված սպանություններից և, մասնավորապես, Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործից հետո (նա իրականացնում էր այս գործի քննության վերահսկողությունը): Կոստանյանի օրոք արդարացվեցին Մատաղիսի գործով մեղադրյալները
Միևնույն ժամանակ իրավապաշտպանները, հասարակական ակտիվիստները, զինվորների ծնողները թերահավատ են զինդատախազի այն հայտարարությունների մասով, թե սպանության դեպքերը բանակում նվազել են. նրանք գտնում են, որ զինդատախազությունը դրանք կոծկում է` որակելով ինքնասպանություններ:
Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը գտնում է, որ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնի լավագույն թեկնածուն չէ: Կոստանյանը, հիշեցնենք, դեպքից չորս օր անց լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Սուրեն Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել: Նույն օր նա նաև չբացառեց, որ նախաքննության ընթացքում հերքվի վարկածը, թե Ավետիք Բուդաղյանի հենց Խաչատրյանի որդին է սպանել, ինչը երկու ամիս անց տեղի ունեցավ. Սյունիքի նախկին մարզպետի որդին և թիկնապահը ազատ արձակվեցին` «անհրաժեշտ պաշտպանության միջոց կիրառելու» պատճառաբանությամբ:
Հայկ Ալումյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Կարող է պատահել թեկնածուն անցավ փորձությունը, դրա համար էլ նշանակվում է: Այսինքն ինքն ապացուցեց, որ պատրաստ է կատարել ցանկացած հրահանգ: Հավանաբար այդ հատկությունը հաշվի է առնվել»:
Սյունիքի նախկին մարզպետի որդու փաստաբանը, մինչդեռ, դրական է գնահատում Կոստանյանի թեկնածության առաջադրումը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուբեն Սահակյանն ասաց, թե անընդունելի է համարում նշանակման հարցը Սյունիքի դեպքերի նախաքննության ընթացքի հետ կապելը. - «Ես ճանաչում եմ նրան որպես անկաշառ մարդ: Այդքանն է ինձ համար շատ կարևոր այսօր: Թե ինչպես ինչպես կաշխատի, կերևա ընթացքում, և կարծիքս կհայտնեմ դրանից հետո»:
Ըստ մամուլի, Կոստանյանը պաշտոնյա, «ազդեցիկ» հայր ունի. երկար տարիներ` հետխորհրդային ամբողջ շրջանում, դատավոր է, վերջին 14 տարիներին գլխավորում է Երևանի Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: