Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով ամբաստանյալը պնդում է, թե իր կյանքը վտանգի տակ է


Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ժամանակ ամբաստանյալներից Յասին Հայալը հայտարարել է, թե իր կյանքը վտանգի տակ է։

«Թուրքական հանրապետությունը օգտագործեց ինձ, իսկ այժմ ուզում են ոչնչացնել: Իմ կյանքը վտանգի տակ է, եւ պետությունը պատասխանատու է, եթե ինձ ինչ-որ բան պատահի», - Turkish Daily News-ի փոխանցմամբ` հերթական դատական նիստի ժամանակ ասել է Հայալը։

Ըստ նախաքննական մարմնի` ծայրահեղ ազգայնական հայացքներով հայտնի Յասին Հայալը այն անձն է, ով կապ է ապահովել Դինքի սպանության կազմակերպիչների եւ անմիջական կատարողի` Օգյուն Սամասթի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG