Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար


Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւան, 17-ը հոկտեմբերի, 2011թ.
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւան, 17-ը հոկտեմբերի, 2011թ.
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել նախագահի աշխատակազմի ղեկավար:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ, վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:

Սեպտեմբերի 9-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո Վիգեն Սարգսյանը կատարում էր աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։

Վիգեն Սարգսյանը 36 տարեկան է, միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, պետական կառավարման մասնագետ է, մագիստրոսի աստիճան է ստացել Երեւանի պետական համալսարանում, ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, սովորել է նաեւ Ռուսաստանի
քաղաքացիական ծառայության հյուսիս-արեւմտյան ակադեմիայում` Սանկտ Պետերբուրգում։

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի` արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության խնդիրների, սփյուռքի, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականի հունվարից։

2003 թվականի փետրվարից մինչեւ 2009 թվականը պաշտոնավարել է որպես Հայաստանի նախագահի օգնական, 2000 թվականի հոկտեմբերից մինչեւ 2003 թվականի փետրվարը` Հայաստանի պաշտպանության նախարարի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական, 1995 թվականի հոկտեմբերից մինչեւ 1998 թվականը` Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG