Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մեկ ժամ տեւած լսումների ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ռիչարդ Հոգլանդը, պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցերին, ասաց, որ «վարչակազմում որեւէ մեկը երբեք չի հերքել, որ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել»:
Սակայն, նրա խոսքերով, «վարչակազմի դիրքորոշումը հստակ է եւ հաստատվելու դեպքում ես իրականացնելու եմ ԱՄՆ-ի քաղաքականությունը»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին եւ Ղարաբաղի հարցին, Հոգլանդը խոստացավ նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի երկխոսությանը՝ նշելով, որ շատ կարեւոր է Ղարաբաղի հարցի խաղաղ լուծումը:
Հոգլանդը նաեւ մտահոգություն հայտնեց, որ հայաստանյան ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշերին, եւ ասաց, որ 2007 եւ 2008 թվականների ընտրություններից առաջ ջանքեր կգործադրի Հայաստանում ընտրական բարեփոխումներ իրականացնելու համար:
«Կարեւորն այն է, որ հանձնաժողովի նիստին ներկա բոլոր սենատորները անհանգստություն հայտնեցին, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի արտասանում «ցեղասպանություն» բառը: Սենատոր Ալենը նույնիսկ ասաց, թե հավատացած է, որ հետագայում Միացյալ Նահանգները այդ իրադարձությունները կճանաչի որպես ցեղասպանություն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ըստ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի՝ «սենատորները Հոգլանդին դրեցին դժվարին կացության մեջ՝ ասելով, թե անհնար է, որ մեկը, օրինակ, լինի ԱՄՆ-ի դեսպան Իսրայելում եւ չճանաչի հրեաների Ողջակիզումը»: Սասունյանի խոսքերով, դեսպան Հոգլանդը ստիպված էր ասել, որ «հաստատման դեպքում ներքին կարգով կիրականացնի քայլեր, որ ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոխվի»:
Հաջորդ քայլը հանձնաժողովի 18 անդամների կողմից Ռիչարդ Հոգլանդի թեկնածության վավերացումն է: Պաշտոնում հաստատվելու համար հարցը վերջնական քննարկման է դրվելու Սենատի լիագումար նիստում: Հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի գոնե մեկ սենատոր պահանջի սառեցնել հաստատումը, քանի դեռ չի տրվել նախկին դեսպան Ջոն Էվանսին ազատելու մասին որոշման պաշտոնական բացատրությունը:
Հայաստանյան եւ ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս կարծիք են հայտնել, որ Ջոն Էվանսը վաղաժամկետ հետ է կանչվում այն պատճառով, որ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես